Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

2017 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 24 տոկոսով

 Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, Սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 255 010 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15.5 տոկոսով:

2017 թվականի սեպտեմբեր ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 245 364 մարդ՝ 11.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016 թվականի նույնամիսների հետ համեմատած,  «Զվարթնոց»  օդանավակայանում գրանցվելէ ուղևորահոսքի 20.3 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերամիսներին բեռնափոխադրումը կազմել է 17 183 տոննա ապրանք, որը49.7 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 9646 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 65 889 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին,  նախորդ  տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին