Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Վահան Մարտիրոսյանն ընդունել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Երևանում անցկացված հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեի գլխավորությամբ։

 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարն ընդգծեց հայ-կանադական համաժողովի կարևորությունը` համոզմունք հայտնելով, որ այն առաջին քայլն էր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն ապագայում ավելի խորացնելու և զարգացնելու համար։
 
Նա նշեց, որ ՏՀՏ ոլորտը Հայաստանում զարգանում է մեծ թափով, և կան բոլոր հնարավորությունները տեխնոլոգիական առաջատար երկիր դառնալու համար։ 
 
Անիկ Գուլեն մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց Վահան Մարտիրոսյանին համաժողովի անցկացմանն աջակցելու և այն հնարավոր դարձնելու համար։ Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական։
 
Պատվիրակության անդամները, ովքեր ՏՀՏ ոլորտի տարբեր կազմակերպությունների ղեկավարներ էին, նախարարին ներկայացրին իրենց ընկերությունների գործունեությունը, առանձնահատկություններն ու արձանագրած հաջողությունները։ 
 
Քննարկվեցին նաև մի շարք ծրագրեր Հայաստանում կիրառելու տարբերակները, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի հայ մասնագետների կարողությունները համատեղ ծրագրերում ներգրավելու հնարավորությունները։
 
Նախարարը կարևորեց նաև մեր երկրում նոր տեխնոլոգիական կրթության զարգացումն ու ամրապնդումը և հայտնեց, որ անհրաժեշտություն կա հիմնելու տեխնոլոգիական համալսարան, որում կկենտրոնացվի ՏՀՏ ոլորտին անհրաժեշտ մասնագետների պատրաստումը։
 
Ներկայացնելով նախատեսվող «Ինժեներական քաղաքի» կառուցման ու տարածաշրջանային «Դատա կենտրոն»-ի հիմնման ծրագրերը՝ Վահան Մարտիրոսյանն առաջարկեց, որպեսզի կանադական ընկերությունները ևս իրենց մասնակցությունն ունենան դրանցում։
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի նախարարության համապատասխան ոլորտների ներկայացուցիչները շարունակեն երկկողմ համագործակցության շուրջ հետագա քննարկումները: 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին