Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններում 2017 թվականի սեպտեմբերին գրանցվել է 277 ծնունդ, որոնցից մեկը՝ զույգ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ծնվածներից 141-ը տղա, 137-ը աղջիկ երեխաներ են: 144 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 55-ը՝ Գավառի, 37-ը՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 33-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 10-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Ճամբարակում հավասարապես բաշխվել է տղա եւ աղջիկ երեխաների թիվը, Վարդենիսում աղջիկները տղաներին գերակշռել են 3-ով, իսկ ահա մնացած երեք տեղերում տղաների թիվն է ավելին եղել: Նույն աղբյուրի համաձայն՝ նախորդ տարվա սեպտեմբերին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 305 ծնունդ՝ 184 տղա եւ 122 աղջիկ:
Խոսրով Խլղաթյան