Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Ռուս սահմանապահները ձերբակալել են Արաքս գետում անօրինական ձկնորսության փորձ արած երկու անձի

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ վարչությունում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Սահմանապահ ուղեկալներից մեկում ահազանգ է ստացվել պետական սահմանի պաշտպանության ազդանշանային համակարգից: Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայողները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական աշխատանքները: Դրանց արդյունքում ձերբակալվել են երկու մարդ, ովքեր փորելով ազդանշանային համակարգի տակ և հաղթահարելով ինժեներա-տեխնիկական շինությունները՝ ձուկ որսալու նպատակով գնացել են դեպի Արաքս գետի կողմը:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ռետինե նավակ, ձկնորսական տարբեր պարագաներ: Սահմանային գծում գտնվելու և սիրողական ձկնորսությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձերբակալվածների մոտ բացակայել են:

Դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով իրավախախտները հանձնվել են Հայաստանի ոստիկանությանը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին