Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացման համար

Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար, որն իրականացնում է չեխական «Škoda JS» ընկերությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Չեխական ռադիոյին:

«Մեծամորի ՀԱԷԿ-ին բարձր ավելացված արժեքով մասնագիտացված տեխնոլոգիաների մատակարարման համար Չեխական արտահանման բանկը կտրամադրի երաշխիք շուրջ մեկ միլիոն դոլարի չափով: Այդ պատվերը մեծ հաջողություն է չեխական էներգետիկ ոլորտի և Չեխական արտահանման բանկի համար: Սա բանկի համար Հայաստանի տարածքում պատմական առաջին առևտրային գործարքն է»,- ասել է Չեխական արտահանման բանկի ներկայացուցչության ղեկավար և գլխավոր տնօրեն Կարել Բուրեշը:

«Խոսքը ռեակտորի շարժիչի կառավարման համակարգի մատակարարման մասին է»,- հստակեցրել է «Škoda JS»-ի ներկայացուցչության ղեկավար և գլխավոր տնօրեն Յոզեֆ Պերլիկը` նշելով, որ նման համակարգեր արդեն տեղադրել են Չեխիայում, Սլովակիայում: Ներկայում էլ իրականացվում է նման համակարգի մատակարարում Հունգարիա:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին