Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են Ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային բաժինների գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող թվով 30 աշխատակիցների հատուկ ուսուցման դասընթացի արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողները ենթակա են պարտադիր վերապատրաստման՝ առնվազն 5 տարին մեկ անգամ: Հարկադիր կատարողների մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, ինչպես նաև գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման նպատակով անցկացվում է հատուկ ուսուցում, որն իրականացնում է ՀՀ արադատության նախարարության«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Ծառայության 30 աշխատակիցները հատուկ ուսուցման դասընթացի ավարտից հետո հանձնել են ամփոփիչ ստուգարք և ստացել համապատասխան վկայականներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին