Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Հայ բժիշկները մասնակցում են ռազմադաշտային վիրաբուժության դասընթացին

Դիլիջանում հոկտեմբերի 2-ին մեկնարկեց եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժությանը, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում՝ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԽՄԿ Երևանի գրասենյակից, դասընթացը վարում են ռազմադաշտային վիրաբուժության բազմամյա փորձ ունեցող ԿԽՄԿ-ի վիրաբույժներ պարոն Անդրեաս Վլադիսը և տիկին Օսա Մոլդին։ Սեմինարի նպատակն է փոխանցել ԿԽՄԿ-ի փորձը տեղական մասնագետներին, ովքեր, աշխատելով Ղարաբաղյան հակամարտության տարածքում,  պետք է տրամադրեն բուժօգնություն հրազենային վիրավորում ստացած մարդկանց՝  հաճախ տեխնիկական միջոցների սղության պայմաններում։ 

Դասընթացին մասնակցում են քաղաքացիական և ռազմական ոլորտի 21 վիրաբույժներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Սեմինարի ընթացքում նրանք  ձեռք կբերեն հավելյալ գիտելիքներ բարդ վնասվածքների և հրազենային վերքերի բուժման, վարակների կառավարման և անզգայացման վերաբերյալ։ Մասնակիցները նաև կներկայացնեն և կքննարկեն դեպքեր սեփական պրակտիկայից։

 «Վերջին երեսուն տարիների ընթացքում, աշխատելով տարբեր հակամարտային իրավիճակներում, ԿԽՄԿ-ի թիմերը հավաքագրել և վերլուծել են վիրաբուժական գործունեությանը վերաբերող համապարփակ տեղեկատվություն», – ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ պարոն Նիմա Դադբինը։ «Մինիմալ միջոցներով բուժօգնություն տրամադրելու մեր մեթոդաբանությունը հիմնված է ավելի քան 100,000 դեպքերի ուսումնասիրության վրա։ Ուրախ ենք, որ այսօր կա հնարավորություն առաջարկելու այս գիտելիքը նաև հայ վիրաբույժներին, որոնք իրենց հերթին կկիսեն սեփական փորձը մեր մասնագետների հետ»։

Ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Անցյալ տարի նմանատիպ եռօրյա սեմինարին մասնակցեցին 80 հայ վիրաբույժներ։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին