Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Կայացել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը

ՀՀ արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել նախապես հայտարարված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը, որի համար հայտ ներկայացրած 102 դիմորդներից մասնակցել է 100-ը: Որակավորման ստուգումն անց է կացվել անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, չինարեն, վրացերեն, թուրքերեն, իսպաներեն, չեխերեն, բուլղարերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնակիցներին, որպես առաջադրանք տրվել են հայերեն և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր` հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն թարգամանելու նպատակով: Տեքստերը նախապես հրապարակված չեն եղել: Որակավորման ստուգման ընթացքում նրանք իրավունք են ունեցել օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից՝ առանց համացանցին միանալու հնարավորության:

Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո որակավորման տեղեկանք ստացած մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն ԱՆ պաշտոնական կայքէջում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին