Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Գյումրիում անցկացվեց աշխատանքի հերթական տոնավաճառը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ «Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն»-ը Գյումրիում հոկտեմբերի 3-ին անցկացվեց հերթական աշխատանքի տոնավաճառը: Այս անգամ տոնավաճառին մասնակցեց տարբեր ոլորտներ ներկայացնող 30 գործատու՝ ներկայացնելով շուրջ 800 թափուր աշխատատեղ, որոնցից 180 առկա և 620 սպասվելիք:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ տոնավաճառը արդեն 10-րդ տարին է անցկացվում մարզում՝ գործատուին հնարավորություն տալով գտնել պահանջված մասնագետին, իսկ աշխատանք փնտրողին՝ սպասված աշխատանքը: Տոնավաճառին ներկա էին «Զբաղվածության պետական ծառայություն» պետ Արտակ Մանգասարյանը, Շիրակի փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Զբաղվածության պետական ծառայություն» պետ Արտակ Մանգասարյանն իր խոսքում նշեց, որ Գյումրիում անցկացվող տոնավաճառը ծառայության կողմից այս տարվա արդեն հոբելյանական 10-րդ տոնավաճառն է: «Այսօր ներկայացել են 30 գործատու՝ 800 աշխատատեղի առաջարկով, որոնցից 180-ը՝ առկա: Այս տոնավաճառների շնորհիվ բազում քաղաքացիներ արդեն աշխատանք են գտել: Հուսով եմ, որ այսօր էլ շատերը կգտնեն այն, ինչ փնտրում են»,- նշեց Արտակ Մանգասարյանը:
Ավելացնենք, որ Գյումրիում պահանջվող մասնագիտությունները տարբեր են՝ այս պահին կա կոշկագործների, վարորդների, խոհարարների, գովազդային գործակալների, գորգագործների, ոսկերիչների, լրագրողների, բանվորների, ծրագրավորողների եւ այլ մասնագետների կարիք:
Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվն ավելի քան 16 հազար է, նրանց 81 տոկոսը աշխատանք փնտրողներ են: Մարզում բարձր է գործազուրկ կանաց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի 70 տոկոսը: Մարզում գործազուրկների 30 տոկոսը երիտասարդներ են:

Արմենուհի Մխոյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին