Ուրբաթ, 01. 08. 2025

spot_img

Տարեցների միջազգային օրվա առթիվ 100 և բարձր տարիքի երևանցիներին հանձնվել են նվերներ

Տարեցների միջազգային օրվա առիթով, ինչպես նաև մայրաքաղաքի ծննդյան 2799-ամյակին ընդառաջ, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներն այցելել են 100 և ավելի բարձր տարիքի երևանցիների բնակարաններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավանդույթի համաձայն նրանք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել են մայրաքաղաքի տարեց բնակիչներին Տարեցների միջազգային օրվա առիթով, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և հանձնել նվերներ:

Նշենք նաև, որ մայրաքաղաքում բնակվում է 100 և ավելի տարիք ունեցող 23 երևանցի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին