Ուրբաթ, 01. 08. 2025

spot_img

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Էդգար Հարությունյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Էդգար Հարությունյանը նշանակվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտ քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Էդգար Հարությունյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վլադիկ Խաչատրյանին նրա գործունեության համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին