Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանադական Մոնրեալ քաղաքում մեկնարկում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Հայ մարզիկները կմեկնարկեն որակավորման փուլով:
Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը նախապատրաստվում էր Փարիզում` ուսումնամարզական հավաքի միջոցով: