Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Հայաստանում պարտականությունների կատարմանն է անցնում ՀՀ-ում Կոլումբիայի առաջին դեսպանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 2-ին ընդունեց Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոկսվա) Ալֆոնսո Լոպեզ Կաբալլերոյին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան նա իր ներդրումը կունենա հայ-կոլումբիական հարաբերությունների առավել զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների կողմից դեսպանների հավատարմագրումը լավ հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոլումբիայի դեսպանը նշեց, որ որպես առաջին դեսպան իր առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ հայ-կոլումբիական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր` միջազգային կառույցներում համագործակցության խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական շփումների հաստատման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական և մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ: 

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին