Ուրբաթ, 01. 08. 2025

spot_img

Հայաստանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը բողոքարկելու ժամանակ ունի

 ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմի որոշումը բողոքարկելու ժամանակ ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: IWF-ի գործկոմը սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած  նիստում որոշել է մեկ տարով դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիաների հետ:

IWF-ի գործկոմը այդ որոշումը կայացրել է 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերին մասնակցած հայ ծանրորդներ Հռիփսիմե Խուրշուդյանի, Տիգրան Մարտիրոսյանի եւ Նորայր Վարդանյանի դոպինգ-թեստերի վերստուգման արդյունքում հայտնաբերված դրական պատասխանների հիման վրա:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին