Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Ոստիկանները վնասազերծել են «Արմենիա» բժշկական կենտրոնում անկանոն կրակոցներ արձակած անձին. տուժածներ չկան

Հայաստանի ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են «Արմենիա» բժշկական կենտրոնում ինքնաձիգից կրակոցներ արձակած անձին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Անհայտ անձը ներխուժել է «Արմենիա» բժշկական կենտրոն և անկանոն կրակոցներ արձակել: Ոստիկանության աշխատակիցները անմիջապես վնասազերծել են նրան: Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին մամուլում տարածված լուրերը, որ կրակոցների պահին փախուստի է դիմել հիվանդանոցում բուժօգնություն ստացող կալանավորը, որին կանխել են հիվանդանոցի անվտանգության աշխատակիցնները: Ոստիկանությունից փոխանցեցին, որ այս պահին հետաքննություն է ընթանում և ավել ոչինչ ասել չեն կարող:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին