Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Վիգենինը Նալբանդյանին է ներկայացրել Ադրբեջան կատարած այցի ընթացքում իր հանդիպումները

     Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 29-ին ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Քրիստիան Վիգենինը նախարար Նալբանդյանին ներկայացրեց Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները:

     Նախարար Նալբանդյանը կարևորելով խորհրդարանականների ցանկությունը նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ շեշտեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը:

     Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց Արցախի իշխանությունների հետ շփումների հաստատման կարևորությունը՝ որպես առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և իրավիճակին ծանոթանալու լավագույն միջոց։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին