Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի սաներին

 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար  Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման մասնակիցները հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ էին կամ տեխնոլոգիական ընկերություններում աշխատող այլ մասնագետներ։

Հարց ու պատասխանի ձևաչափով շփման թեմաները բազմազան էին. տրանսպորտային համակարգ, ճանապարհաշինություն, փոստային-սուրհանդակային ծառայություններ, ՏՏ ոլորտ ու դրանց առնչվող հարկային բարեփոխումներ։

Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, լսել նրանց առաջարկությունները տարբեր ոլորտների վերաբերյալ։

Վահան Մարտիրոսյանն առաջարկել է մշտապես բարձրաձայնել իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրների մասին` հավաստիացնելով, որ նախարարությունը բաց է բոլոր տեսակի առաջարկությունների ու քննարկումնների համար։

Նախարարը հաջողություն է մաղթել ուսանողներին թե՛ Առաջնորդության դպրոցում ուսումնառության, թե՛ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին