Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանն արժեւորել է Ֆրանսուա Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ու միջխորհրդարանական կապերի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում:

Խորհրդարանի ղեկավարը, հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա գործունեության մեջ, վստահություն է հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ այս տարիների ընթացքում իր ջանքերն է ներդրել հանուն Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների խթանման ու ամրապնդման:

Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ավանդը երկու երկրների կապերի զարգացման ու խորացման հարցում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությանն ու ակտիվ շփումներին, Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների ստեղծմանը, ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին