Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

ՀՀ կառավարությունը և Schneider Electric ընկերությունը կհամագործակցեն գիտատեխնոլոգիական ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և էներգիայի կառավարման ու ավտոմատացման բնագավառում մասնագիտացված ֆրանսիականSchneider Electric ընկերությունն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի ծրագրերի իրագործման վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: Այն ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և     ԱՊՀ-ում ու Ռուսաստանում Schneider Electric ընկերության բիզնեսի զարգացման և ռազմավարության գծով փոխնախագահ Արմեն Բադալովը: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի հետագա զարգացումն ու տեխնոլոգիական փորձի փոխանակումը խթանելու նպատակով, մշակել Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի համատեղ ծրագրերի իրագործմանն ուղղված գործողությունների ծրագիր: 

Սուրեն Կարայանի հետ հանդիպման ընթացքում Schneider Electric ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Ավետիք Քալանթարյանը և ընկերության բիզնեսի զարգացման և ռազմավարության գծով փոխնախագահ Արմեն Բադալովը նախարարին համառոտ ներկայացրել են ընկերության ծրագրերը Հայաստանում, մասնավորապես՝ արտադրական գործունեություն ծավալելու հեռանկարները, ինչպես նաև ընկերության կողմից բացված Էներգիայի բաշխման և ավտոմատացման կոմպետենտության կենտրոնի աշխատանքները: Արմեն Բադալովն ընդգծել է, որ Հայաստանի հանդեպ իրենց կազմակերպության հատուկ ուշադրությունը պայմանավորված է երկրի տնտեսական ցուցանիշների աճով և ճարտարագիտական մտքի մեծ ներուժի առկայությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին