Հայաստանի տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:







