Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Վերջին 8 ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործության 12.484 դեպքերից ոստիկանությունը բացահայտել է 10.606-ը

Հայաստանում գրանցված 12.484 դեպքերի ընդհանուր կառուցվածքում առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը կազմում է 1 տոկոս՝ 122 դեպք, որը 22-ով պակաս է նախորդ 8 ամսվա ցուցանիշից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ՀՀ ոստիկանության վերջին 8 ամսվա գործունեության հաշվետվությունը, գրանցված եւ բացահայտված հանցագործությունների վիճակագրությունը, այս մասին տեղեկացրեց Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:

«Գրանցված ընդհանուր դեպքերից բացահայտվել է 10.606-ը կամ 85 տոկոսը: 
Ծանր հանցագործությունների մասնաբաժինը կազմում է 12.9 տոկոս՝ 1606 դեպք, որը 477-ով պակաս է նախորդ ցուցանիշից, բացահայտվել է 980-ը կամ 61 տոկոսը:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների մասնաբաժինը կազմում է 0,3 տոկոս, այսինքն՝ 37 դեպք, որը նախորդ տարվա ցուցանիշից նվազել է 12 դեպքով, բացահայտվել է 31-ը կամ 83,8 տոկոսը:
Սպանությունների մասնաբաժինը կազմել է 0,3 տոկոս է, այսինքն՝  34 դեպք, ինչը նվազել է 20 դեպքով: Դրանցից բացահայտվել է 25-ը կամ 73,5 տոկոսը»,-ասաց նա:

Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները կազմել են 109 դեպք, աճել են 12 դեպքով: Դրանցից բացահայտվել է 106-ը կամ 97,2 տոկոսը:

«Խուլիգանության 118 դեպք է գրանցվել, դրանք նվազել են 13 դեպքով, բացահայտվել է 107-ը կամ 90,7 տոկոսը։ Գողության դեպքերը կազմել են 3716, աճել է 42 դեպքով, բացահայտվել՝ 2515-ը կամ 67,7 տոկոսը»,-ասաց Ոստիկանության շտաբի պետը:
Անդրադառնալով բնակարանային գողության դեպքերին՝ նա նշեց, որ 505 դեպք է գրանցվել: Դրանք նվազել են 324 դեպքով, բացահայտվել է 140-ը կամ 27,7 տոկոսը։

«Ավազակության 21 դեպք է գրանցվել, որի դեպքում նույնպես նվազում է արձանագրվել՝ 17 դեպքով, իսկ 76,2 տոկոս դեպքերում դրանք բացահայտվել են։   Ինչ վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին,  630 դեպք է գրանցվել, աճել է 57 դեպքով, բացահայտվել է 83 տոկոսը: Հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 553 դեպք է գրանցվել, աճել է 46 դեպքով, բացահայտվել` 525 կամ 94,9 տոկոսը»,-տեղեկացրեց Հովհաննես Քոչարյանը՝ հավելելով, որ մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք է գրանցվել, որոնցից բացահայտվել է 7-ը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին