Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Հասարակական և պետական ոլորտի գործընկերների հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի հիմնախնդիրներն ու անելիքները

     ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ին շահագրգիռ մի շարք կառույցների ներկայացուցիչների  հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ամփոփվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի պլենար նիստում Հայաստանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում գրանցած առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների դերը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում և Արդարադատության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել խորացնել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում շահագրգիռ բոլոր կազմակերպությունների հետ ներկայիս ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը:

    Արդարադատության նախարարի տեղակալը, անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն ուղղված մեխանիզմներին, դրանցից առանձնացրել է էլեկտրոնային գործիքները և նշել, որ արդեն իսկ գործարկվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am , ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծի www.e-hotline.am կայքերը:  

     Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են նաև հարցումների առցանց համակարգ ստեղծելու նոր ծրագրի մանրամասները:  

     Նշենք, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցներ, ինչպես նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Արմավիրի զարգացման կենտրոն»,  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Ներդաշնակ զարգացում» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին