«Արմենպրես»
Երկրորդ տեղում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Շուտով գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվելու:
Ինչպես նախորդ շաբաթներին, այնպես էլ այս անգամ երրորդ հորիզոնականում է ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը, որում ներառվել են նրա լավագույն գործերը: Մոպասանը Ֆրանսիայի առօրյա կյանքը նկարագրող բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ է։ Հայերեն են թարգմանվել և հրատարակվել նրա բազմաթիվ ստեղծագործություններ:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը վերադարձել է ցանկ և չորրորդ տեղում է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Իր դիրքերը մեկ հորիզոնականով զիջել և հինգերորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Վեցերորդ հորիզոնականում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպն այս շաբաթ յոթերորդն է: Այս ստեղծագործությունն այն բացառիկ գրքերից է, որը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով և հրատարակվել 117 երկրում: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» զիջել է իր դիրքերը և այս անգամ իններորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Նարինե Կռոյանի «Դառնածինները» գիրքը: Հեղինակը ՀԳՄ անդամ է, համագործակցում է Առաջին հայկական գրական գործակալության հետ: Նրա գործերից են նաև «Հեքիաթներ փոքր մեծերի և մեծ փոքրերի համար», «Ճարճատուկի ծաղիկը» (պատմվածքներ, վիպակներ), «Շների համաստեղությունը», «Ցեցի դեղը» և այլ գրքեր:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | Նոր | Դավիթ Սամվելյան «Ռոդենի ձմեռը» | Ասողիկ | 56 | |
2 | -1 | Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» | Բուկինիստ | 30 | |
3 | 0 | Գի դը Մոպասան «Ընտիր նովելներ» | Բուկինիստ | 27 | |
4 | * | Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան» | DirectMEDIA | 25 | |
5 | -1 | Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» | Անտարես | 23 | |
6 | -4 | Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» | Բուկինիստ | 22 | |
7 | +1 | Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» | Անտարես | 12 | |
8 | * | Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» | Զանգակ | 10 | |
9 | -4 | Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» | Էդիթ Պրինտ | 7 | |
10 | Նոր |
Նարինե Կռոյան «Դառնածինները»
|
Անտարես | 7 |