Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Արկադի Տեր-Թադևոսյանը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ պարգևատրել է վետերաններին

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 29-ին ՀՀ ընդունել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի միացյալ մարզատեխնիկական դպրոցի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանին և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Մարտին Թադևոսյանին:

Արկադի Տեր-Թադևոսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերգեյ Ավետիսյանին: Կարևորելով ոլորտը՝ գեներալ-մայորը շնորհակալություն է հայտնել ՔԱԳՎ պետին ոլորտում իրականացրած աշխատանքների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Գեներալ-մայորը ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա առթիվ ավիացիայի ոլորտում ցուցաբերած անբասիր աշխատանքի և մեծ ներդրման համար պատվոգրերով է պարգևատրել վետերաններ Շիգանյան Գեորգիին, Գյուլբուդաղյան Սուրենին և Թամրազյան Գագիկին: 

Պարգևատրման արարողությունից հետո շրջայց են կատարել ՔԱԳՎ-ի թանգարանով և ծանոթացել ցուցանմուշներին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին