Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ

 Ադրբեջանը քրեական գործ է հարուցել չորս թուրք մտավորականների դեմ, ովքեր սեպտեմբերի 22-ին այցելել էին Արցախի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն, ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը և գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն «անօրինական հատել են Ադրբեջանի սահմանը»:

Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում):

Թուրք մտավորականներին կալանավորելու մասին որոշում է ընդունվել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք մտավորականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Թուրքիայի իրավապահ մարմիններին ուղարկվել է հատուկ գրություն՝ նրանց ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին