Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադրին

     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Լիտվայի «Nextury» վենչուրային ֆոնդի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։

   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, 2013-ին հիմնված այս ֆոնդը օգնում է ՏՏ ոլորտի նորաստեղծ ստարտափներին` իրագործելու իրենց նորարարական գաղափարները` տրամադրելով ոչ միայն ֆինանսական, այլև մենթորային-խորհրդատվական աջակցություն։

     Նախարարը, ողջունելով հյուրին, աջակցություն հայտնեց Հայաստան այցի ընթացքում թիրախային հանդիպումներ կազմակերպելու և գործարար կապեր հաստատելու հարցում։

     Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իլյա Լաուրսը նշեց, որ Լիտվայի հայ համայնքից լսել են Հայաստանում ՏՏ ոլորտի հաջողությունների մասին, և շատ հետաքրքրված են` անձամբ ծանոթանալու հայկական տեխնոլոգիական միջավայրին, ստարտափների համար ձևավորված էկոհամակարգին։

     Մասնակցել են նաև «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին, իսկ սեպտեմբերի 29-ին այցելելու են «ԴիջիԹեք Էքսպո 2017» ցուցահանդես` ավելի ընդհանուր պատկերացում կազմելու, թե ինչով են զբաղվում Հայաստանի ՏՏ ընկերությունները և ինչպիսի փոխգործակցության եզրեր է հնարավոր գտնել։

     Նախատեսում են այցեր ՏՏ ոլորտին առնչվող ֆակուլտետներ ունեցող բուհեր, որոնց հետ համագործակցությամբ ևս հետաքրքրված են։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին