Հինգշաբթի, 29. 01. 2026

spot_img

Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսը բախվել է բետոնե բաժանարարին. կա 7 տուժած

     Երևանում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը մինչ այդ բախվել է Nissan X-Trail մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային: Նախնական տվյալներով՝ կա 7 տուժած: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

     Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբան: Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «(վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.): Նախնական տվյալներով կա 7 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին