Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն

    «Երկրները մեկ հարկի տակ» խորագիրը կրող 2017 թ. եռօրյա փառատոն-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակներում Ucom ընկերությունը ճանաչվել է հեռահաղորդակցման ոլորտի լավագույն ընկերություն: Միջոցառումը յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ Կառավարության Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդի նախաձեռնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

  Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի օգնությամբ ընկերությունը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն իր ավելի քան 600 հազար բաժանորդներին:

     Մշտապես նորարարական առաջարկներով հանդես եկող Ucom-ը յուրաքանչյուրին հասանելի է դարձրել ոչ միայն շարժական հեռուստատեսությունն իր MediaRoom հավելվածով, այլև U!Pay վիրտուալ դրամապանակը, 1 SIM-քարտում հայկական և ռուսական համար ունենալու հնարավորությունը, U!Cloud ամպային լուծումները և շատ ավելին:

     «Նման գնահատականը խիստ պարտավորեցնող է: Ucom ընկերությունը շարունակելու է մեծ եռանդով աշխատել ու հանդես գալ նորարարական լուծումներով», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին