Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

   Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: «Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել պատժի լրիվ կրման հիմքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Խաչիկյանը:

     Դիտարկմանը, թե Վազգեն Խաչիկյանը 2014թ. դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, ստացվում է, որ դատապարտվելուց 3 տարի անց նա ազատ է արձակվում, Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Նա հինգ տարի նստած է եղել: Հաշվում ենք նաև կալանքի տակ լինելու ժամկետը: Օրենքով այդպես է` նա ազատ է արձակվել պատժի լրիվ կրման հիմքով: Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»:

       2014 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման` գույքի բռնագրավմամբ՝ ոչ ավելի քան 290 միլիոն 115 հազար 652 ՀՀ դրամի չափով։ 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին