Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Վահան Մարտիրոսյանը ճապոնական պատվիրակության հետ քննարկել է տրանսպորտային ոլորտում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց Ճապոնիայից ժամանած պատվիրակությանը` Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի ուղեկցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ճապոնական այնպիսի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Hitachi Construction»-ը, «Mitsubishi Heavy Industries»-ը, «JETRO»-ն և այլն: 

Նախարարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ճապոնացի գործընկերների այցը Հայաստան շատ սպասված է:

«Հայաստանը մեծապես հետաքրքրված է ճապոնական կողմի հետ համագործակցությամբ: Հուսով եմ, որ այս այցելությունը կնպաստի ՏՀՏ և տրանսպորտային ոլորտներում գործակցության հիմքեր ստեղծելուն»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

«Ջետրո» ընկերության Հարավային Կովկասի ներկայացուցչության ղեկավար Յասույուկի Մուրահաշին հայտնեց, որ իրենք ևս հետաքրքրված են Հայաստանի ՏՀՏ ոլորտով: 

Նախարարության ներկայացուցիչների առաջարկով Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում պատվիրակությունն այցելելու է «ԴիջիԹեք Էքսպո», մի շարք խոշոր ընկերություններ և կրթական հաստատություններ: Ճապոնական կողմը տեխնոլոգիական ցուցահանդեսում նաև ներկայացմամբ է հանդես գալու: 

Յասույուկի Մուրահաշին հույս հայտնեց, որ հանդիպումներն ու քննարկումներն արդյունավետ կլինեն, և դրանց կհաջորդի համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացումը:

Նախարարը ՀՀ կառավարության անունից աջակցություն հայտնեց հայ-ճապոնական գործակցության յուրաքանչյուր նախաձեռնությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ուղղությամբ հնարավոր համագործակցությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճապոնիայի տրանսպորտային ցանցը համարվում է աշխարհում լավագույններից մեկը:

Կողմերը խոսեցին նաև Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն» (Data center) ստեղծելու նախագծի մասին, քննարկվեցին գործակցության հնարավորությունները:

Նախարարության համապատասխան ոլորտների ներկայացուցիչները կշարունակեն երկկողմ համագործակցության շուրջ հետագա քննարկումները: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին