Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Պետությունը բիզնեսին կփոխհատուցի վճարված շահաբաժիններից եկամտահարկը

         ՀՀ կառավարությունը բիզնեսին կփոխհատուցի վճարված դիվիդենտներից` շահաբաժիններից, եկամտահարկը, եթե ստացողները դրանք նորից ներդնեն ձեռնարկության կապիտալի  մեջ։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ որոշումը հետին թվով վերաբերում է նաև 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարագրված բոլոր շահաբաժիններին:

   «Արմենպրես»ի փոխանցմամբ, հարկը ետ ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝ եկամտահարկի փոխհատուցման մասին դիմում, անձը  հաստատող փաստաթուղթ, ֆիզիկական անձին դիվիդենտ վճարելու ու դրանից 10 տոկոս եկամտահարկ պահելու մասին տեղեկանք, ընկերության կանոնակարգային կամ բաժնետիրական կապիտալի մեջ ընդհանուր ներդրումների մասին տեղեկանք, այդ ներդրումները հաստատող փաստաթուղթ և գրանցամատյանից տեղեկանք կապիտալի հնարավոր փոփոխությունների մասին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին