Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի հիմնադրման 20-ամյակին սիմպոզիում է կազմակերպվել

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 28-ին մասնակցել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից նախաձեռնած Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիումին` նվիրված ընկերության հիմնադրման 20-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր 65 հոգի:

Սերգեյ Ավետիսյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել միջոցառմանը մասնակցելու համար: «Այս տարի տոնում ենք«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության հիմնադրման 20-ամյակը և որը վստահելի և կայուն գործընկեր է», – նշել է ՔԱԳՎ պետը և իր գործընկերներին արդյունավետ աշխատաքներ մաղթել:  

Նշենք, որ համաձայն միջազգային պահանջների, «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն սպասարկում իրականացնելու նպատակով:

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանն իր խոսքում նշել է, որ այս տարի Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիումն անց է կացվում Հայաստանում, որտեղ քննարկվում են օդային երթևեկության կազմակեպմանը վերաբերող հարցեր, որոնք կնպաստեն երկրների համահունչ զարգացմանը:

Տեղեկացնենք նաև՝ միջազգային ավելի քան 900 ավիաընկերություններ չվերթներ են կատարում Հայաստանի օդային տարածքով և օգտվում են ՀՀ աերոնավիգացիոն ծառայություններից, որոնք իրականացվում են թռիչքների անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումների կիրառմամբ, որի շնորհիվ «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը ձեռք է բերել վստահելի գործընկերոջ հեղինակություն միջազգային ավիացիոն հանրության շրջանականերում:

Հավելենք նաև, որ 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տարանցիկ թռիչքները գրանցել են 70,62 տոկոս աճ, իսկ թռիչք-վայրէջքները՝ 22,1 տոկոս աճ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին