Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Լևոն Ալթունյանն ընդունել է Իսրայելի առողջապահության ոլորտի պատասխանատուներին

     ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իսրայելի առողջապահության նախարարի և առողջապահության նախարարության գլխավոր տնօրենի հատուկ հարցերով գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Շաուլ Յացիվիին և Իսրայելի առողջապահության նախարարության բժշկական մասնագիտությունների արտոնագրման բաժնի ավագ աշխատակից Ավիտալ Վիեներ-Աուրմանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

     Պրոֆեսոր Յացիվին խոսել է իրենց հուզող խնդիրներից, մասնավորապես` Հայաստանի  մասնավոր որոշ ԲՈՒՀ-երի կրթական որակից։ Նա, մասնավորապես նշել է, որ Հայբուսակ համալսարանն ավարտած իսրայելցի ուսանողների ընդամենը 12 տոկոսն է կարողանում իրենց երկրում համապատասխան քննություն հանձնել և աշխատելու իրավունք ստանալ: Այս ցուցանիշը չի գոհացնում: Պրոֆեսորը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով են Հայաստանի բժշկական կազմակերպություններն ընտրում լավագույններին:

     Նախարար Լևոն Ալթունյանը համաձայնել է, որ կա խնդիր, և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։ 

     «Ներկայումս ՀՀ տարածքում բժիշկների լիցենզավորման գործընթաց չի իրականացվում, և նրանք աշխատում են իրենց ստացած դիպլոմների հիման վրա: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով  ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը։ Օրենքի պահանջով, լրացնելով անհրաժեշտ կրեդիտները, բժիշկները յուրաքանչյուր 5 տարին մեկ պետք է հավատարմագրվեն։ Այս գործընթացը կմեկնարկի 2021թվականից»,-նշել է Լևոն Ալթունյանը: 

   Քննարկման արդյունքում նախանշվել է համագործակցություն ստոմատոլոգիական և դեղագործական մասնագիտական գործունեության ծավալման համար արտոնագրերի տրամադրմանն առնչվող հարցերի շուրջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին