Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսանը հրաժարականի դիմում է ներկայացրել

     Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հայտարարությունում ասված է.

     «Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի1-ին մասի 8-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ներկայացրել է  հրաժարականի մասին դիմում:

     «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն և ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին