Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Տեխնոոլորտի հաջողակ կառավարիչ ու ներդրող Իլյա Լաուրսն այցելել է Հայաստան

     Հայաստանի զարգացման հիմնադրամի` Բալթյան երկրներում պաշտոնական ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանի ուղեկցությամբ մեր երկիր է ժամանել ներդրող Իլյա Լաուրսը:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, Իլյա Լաուրսի «Նեքսչըրի վենչուրս» կապիտալ ներդրումային ընկերությունը նախապես ուսումնասիրել է խելացի սպորտաձևերի, 3D տպագրության, զվարճանքի, ֆինանսական տեխնոլոգիաների, մոբայլ, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտների հայաստանյան ստարտափերի կարողությունները և մեր երկիր է ժամանել ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների ընտված ցանկով (short list-ով), որոնց ղեկավարների հետ ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչը հանդիպումներ է կազմակերպել։

     Հայաստանյան այցի օրակարգը կազմվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ։ Իլյա Լաուրսն այսօր այցելել է IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տեղի է ունեցել գաղափարների ոչ պաշտոնական վաճառք՝ sales pitch։ Եվրոպայի լավագույն կառավարիչներից մեկը նաև վարպետության դաս կանցկացնի ոլորտի ներկայացուցիչների համար, հանդիպումներ կունենա Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնում, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում, «Սինոփսիս» ընկերությունում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Նախօրեին ներդրողի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Բացի ստարտափ ընկերությունների հետ գործարքներից, Իլյա Լաուրսը նաև քննարկում է Հայաստանում գործող միջազգային վենչուրային ընկերություններում ներդրումներ անելու տարբերակը։

     Իլյա Լաուրսը «The Wall Street Journal»-ի և «Forbes»-ի վարկածով Եվրոպայի  տեխնոլոգիական ոլորտի բիզնեսի 25 լավագույն առաջնորդներից է։ «Եվրոպական բիզնես-մամուլ» («European business Press») ասոցիացիայի կողմից 2011 թվականին ճանաչվել է Եվրոպայի լավագույն կառավարիչ։ 39-ամյա գործարարը Սիլիկոնյան հովտում, Լոնդոնում և Վիլնյուսում գործող «Nextury Ventures» կապիտալ ներդրումային ընկերության սեփականատերն է։ Ներդրողին պատկանող կազմակերպությունների կապիտալը  գերազանցում է 300 միլիոն եվրոն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին