Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Հնդիկ գործարարները Հայաստանում հետաքրքրված են ՏՏ, զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներով

Հնդիկ գործարարները համագործակցության նպատակով հետաքրքրված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ավիացիայի ոլորտներով: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 28-ին  Հնդկաստանի արդյունաբերական ասոցիացիայի պատվիրակության հայաստանյան գործարար այցի շրջանակում կայացավ հայ-հնդկական գործարար համաժողովը:

«Սա մեր հերթական համաժողովներից է: Փնտրում ենք ներդրողներ: Կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են կամ ներդրում կատարել, կամ արտահանում: Ներկայացված են բազմաթիվ ոլորտներ՝ IT, տուրիզմ, թեթև արդյունաբերություն և այլն: Սա սկիզբն է՝ հաստատելու փոխհարաբերություններ հնդիկ գործարարների հետ»,-ասաց համաժողովը կազմակերպող  Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիրտնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

Նրա խոսքով՝ համաժողովին ներկայացված են 20 հնդիկ գործարարներ և ավելի շատ հայ գործարարներ:

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանՅոգենդրա Սանգուանի կարծիքով՝ Հնդկաստանում Հայաստանի մասին ինֆորմացիան այնքան էլ հասանելի չէ: Բայց համագործակցելով Հնդկաստանում Հայաստանի դեսպանատան հետ՝ փորձում են ներկայացնել երկիրը :

 «Փորձում ենք ավելի հայտնի դարձնել Հայաստանը Հնդկաստանում: Խրախուսում ենք նաև զբոսաշրջությունը դեպի Հայաստան: Ներկայում արդեն հնդիկների մեծ հոսք կա այստեղ: Գործարար տեսանկյունից մենք հետաքրքրված ենք ազատ տնտեսական գոտու առկայությամբ: Հայաստանում հիմնական մեզ հետաքրքրող ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, ինչպես նաև զարդերի պատրաստումը, Հայաստանում առկա քարերը»,-ասաց դեսպանը:

 Հայաստանում այժմ ներկա են ՏՏ դեղագործական, տուրիզմի, ավիացիայի ոլորտների մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Դեսպանը հուսով է, որ հանդիպումից հետո մի քանի ոլորտներում կիրականացնեն համագործակցություն  տեղի ներկայացուցիչների և ընկերությունների հետ:

Համաժողովին ներկա էր նաև Հնդկաստանի արդյունաբերական ասոցիացիայի գլխավոր տնօրեն Շրիքումար Նաիրը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին