Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Դանիել Վարուժան Հեջինյան

     ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանին:

     Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց արվեստագետի գործունեությունը, որը միտված է Սփյուռքում հայապահպանությանը, հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դանիել Վարուժան Հեջինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, կարևորեց նախարարի և  նախարարության դերը Սփյուռքի համախմբման գործում: «Դուք զբաղվում եք ոչ միայն հայապահպանությամբ, նաև միավորում եք Սփյուռքը», – հավելեց նա:

     Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին, հայազգի նկարիչը նշեց, որ այն կարևոր էր այլ երկրների արվեստագետների հետ մշակութային նոր կապեր հաստատելու, մասնագիտական ցանցեր ստեղծելու, ինչպես նաև՝ հայրենասիրական ոգին բարձր պահելու առումով:

     Քննարկվեցին հետագա համագործակցության, նախարարության ծրագրերին մասնակցության հետ կապված հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին