Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Արոնյանի այս հաղթանակը հայկական շախմատի մեծ նվաճումներից մեկն է. Լիլիթ Մկրտչյան

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանի կարծիքով՝ Լևոն Արոնյանի այս հաղթանակը հայկական շախմատի կարևորագույն նվաճումներից մեկն է:

«Արոնյանի այս հաղթանակը հայկական շախմատի մեծ նվաճումներից մեկն է: Մեծ հպարտություն եմ ապրում Լևոնի համար, քանի որ կարևոր այս փուլում նա կարողացավ նման «բարձունք գրավել»: Դեռևս 2005 թվականին էր գավաթը շահել, բայց այս անգամ առավել կարևոր էր, քանի որ հիմա իրավունք ստացավ մասնակցելու հավակնորդների մրցաշարին Բեռլինում: Շատ դժվար է խաղալ նման լարված մրցաշարերում, երբ երկու պարտիան կարող են որոշիչ դառնալ»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Վերջինս խոսեց նաև մրցակցի` Դին Լիժենի մասին. «Մինչ եզրափակիչ Արոնյանի համար շատ կարևոր մրցախաղ էր Լագրավի հետ խաղը: Հենց այդ խաղում էր, որ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Լագրավին հաղթելուց հետո համոզված էր, որ կհաղթի եզրափակիչում: Արոնյանը որպես շախմատիստ պարզապես ուժեղ էր Դին Լիժենից»:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի                     գավաթի խաղարկությունն ավարտվեց: Եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր և որոշիչ եղավ թայ – բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում ևս Արոնյանը հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի  անց կրկին  դարձավ  աշխարհի գավաթակիր:  Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով շահում է աշխարհի  գավաթը երկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր,  այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝ մրցախաղում  պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128  շախմատիստ:   Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների  մրցաշարին:  Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին:  Հայ գրոսմայստերը շախմատային  օլիմպիադայի  եռակի,  շախմատի  աշխարհի թիմային առաջնության հաղթող է:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին