Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Տորոնտոյի հայ համայնքի ղեկավարը հանդիպել է Հրանուշ Հակոբյանի հետ

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 27-ին ընդունեց Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանին՝ տիկնոջ հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Նախարարը կարևորեց համայնքային գործչի ազգանվեր աշխատանքը: Նա մասնավորապես նշեց. «Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է: Կանադահայերը՝ լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներ, կարողացել են կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Դրա վառ ապացույցը Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանն է, որն այսօր արդեն 640 աշակերտ ունի և գտնվում է համայնքի հոգածության տակ:

Հակոբ Ջամբազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ համայնքը համախմբված է, միասնական, ակտիվորեն մասնակցում է բարեսիրական ծրագրերին: «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում բազմիցս օգնություն է ուղարկվել Արցախ: Համայնքային գործիչը նշեց, որ իրենց հերթական այցը Արցախ կրկին բարեգործական առաքելությամբ է և Կանադայի ողջ հայությունն իր հնարավորություններով միշտ Արցախի կողքին է:

«Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք այն խնդիրներով, որոնք առկա են այստեղ, և մեր ցանկությունն է, որ օր առաջ դրանք լուծված տեսնենք: Այս անգամ մենք մեզ հետ բերել ենք դեղորայք և Պաշտպանության բանակի համար անհրաժեշտ պարագաներ»,- հավելեց Հակոբ Ջամբազյանը:

Քննարկվեցին նաև Կանադայում սիրիահայերի ինտեգրման, համայնքային կյանքում նրանց ներգրավվածության հետ կապված հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին