Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Չեմ կարծում, որ Ջիբրալթարը հեշտ մրցակից է. Արթուր Ոսկանյան

 Օրեր անց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կշարունակի պայքարը Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում: Երևանում մինչև 21 տարեկանների թիմը կմրցի նախ Ջիբրալթարի, ապա Ավստրիայի ընտրանիների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ազգային թիմիգլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսեց, հավաքականի ֆիզիկական վիճակի, նրա առաջիկա մրցակիցների մասին:

Պարոն Ոսկանյանհավաքականի հաջորդ մրցակիցըՋիբրալթարն էԱյս թիմին իրենց դաշտում մենք արդեն                  հաղթելենք,        ի՞նչ է   պետք տանը հաղթելու համար:

-Ակնկալում ենք, որ կկարողանանք Ջիբրալթարին հաղթել արդեն մեր տանը: Բայց հասկանում ենք, որ դժվար է լինելու: Ջիբրալթարի թիմը խաղից խաղ ուժեղանում է: Նրանք լավ պաշտպանվում են: Վերջին խաղը Ռուսաստանի դեմ ցույց տվեց, թե որքան լավ էին պաշտպանվում: Դժվար հանդիպում ստացվեց ռուսների համար:  Չեմ կարծում, թե Ջիբրալթարը հեշտ մրցակից է մեզ համար, թեպետ հաղթել ենք արտագնա խաղում 0:3 հաշվով:

Ըստ ձեզի՞նչ մարզավիճակում են ֆուտբոլիստներըմինչհավաքականին միանալը:

-Այս հարցը ինձ շատ է անհանգստացնում: Քանի որ վնասվածքներ ունեցող շատ ֆուտբոլիստներ ունենք, և ֆուտբոլիստներ, ովքեր նոր են ապաքինվել վնասվածքներից: Ամեն դեպքում փորձել ենք այն ֆուտբոլիստներին հրավիրել, ովքեր իրենց ակումբներում արդեն ստանում են խաղային ժամանակ:

Ովքե՞ր են վնասվածք ստացած ֆուտբոլիստները:

-Այո, ունենք: Ալիկ Առաքելյանը, Աղավարդ Պետրոսյանը, Նարեկ Պետրոսյանը, Հովհաննես Պողոսյանը վնասվածքներ ունեն և բացակայելու են:

Մի քանի օր անց էլ մրցելու եք Ավստրիայի թիմի հետԻ՞նչ կարծիք ունեք մրցակցի մասինինչպիսի՞                        փիլիսոփայության   հետևող թիմ է:

-Ավստրիայի հավաքականը ֆիզիկապես պատրաստված թիմ է: Զարմանալին այն է, որ Ավստրիայի թիմը լավ ֆուտբոլ է խաղում գնդակով: Եթե առաջ ֆիզիկական տվյալների վրա էր հիմնված նրանց խաղը, ապա այսօր արդեն ժամանակակից ֆուտբոլ են ցույց տալիս: Կարճ, միջին փոխանցումներով են խաղում: Հետևել ենք ավստրիացիների խաղին և լավ կարծիք ունենք նրանց մասին: Ավստրիայի մասին կսկսենք մտածել Ջիբրալթարի դեմ խաղից հետո: Խաղալու ենք տանը և անպայման ձգտելու ենք հաղթել:

-Իսկ մեր խմբում ֆավորիտներ կա՞ն:

-Կարծում եմ, խմբում թույլ հավաքական չկա: Եթե ինչ-որ չափով Ջիբրալթարին ենք համարում, ուրեմն մյուս հավաքականները հավասարազոր են: Ամեն ինչ կախված է օրվա խաղից, թե որ թիմն ինչպես կպատրաստվի: Եթե մենք կարողացանք Ռուսաստանի ուժեղ հավաքականի հետ լավ արդյունքի հասնել, ապա կկարողանանք տանը Ավստրիայի հետ էլ լավ խաղալ: 

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարը` ՀՖՖ-ի

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին