Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Լևոն Ալթունյանը հրաժեշտ է տվել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Շարպանտիեին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեին։  Հայաստանում առաքելությունն ավարտող դեսպանին նախարարն ասել է, որ համատեղ աշխատանքը բավական արդյունավետ է եղել։ 2010 թվականը նշանավորվել է Հայաստանում ֆրանսիական առողջապահական օրերի անցկացմամբ։ Այս հարթակում առաջին անգամ քննարկվել են առողջապահության բնագավառում գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները, հաստատվել են գործնական կապեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ավանդական բարեկամությունը հիմք է դրել մի շարք պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցության ծավալման համար:

Լավագույն ծրագրերի շարքում նշվել են Երևանում,  Հայաստանի 5 մարզում և Արցախում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության օժանդակությունը  դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժմանը:

Սերտ համագործակցություն է ծավալվել ֆրանսիական այլ կազմակերպությունների հետ`ուռուցքաբանության, մանկաբուժության և գինեկոլոգիայի, ստոմատոլոգիայի, ակնաբուժության ասպարեզներում ախտորոշման և բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ:  

Երկուստեք կարևորվել է հատկապես Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ երկարամյա համագործակցության խորացման ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացման նպատակով Հայաստան բերել ճանաչված բրենդը։  

Դեսպանը հպարտությամբ է փաստել «Աքսիոն սանտե Արմենի-Ֆրանս» կազմակերպության ջանքերով 2013թ. ապրիլին Գորիս քաղաքում բացված «Հայ-ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցում» տարածաշրջանի բնակչությանը բարձրորակ բուժօգնություն տրամադրելու մասին։

Կարևորվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության և Ֆրանսիայի «Վինաթիե» բժշկական կենտրոնի համագործակցությունը` ուղղված հոգեբուժության ոլորտի զարգացմանը։ 

«Առողջապահության ոլորտում լուրջ բարեփուխումների են ընթանում` կլինիկական ուղեցուցյցների ներդրումից մինչև բժշկական ծառայությունների որակի բարելավում, բնակչության անապահով խմբերին պետության կողմից ապահովագրումից մինչև գնումների կենտրոնացում։ Այս փուլում առավել կարևորվում է յուրաքանչուր համագործակցություն, այդ թվում` բարեկամ Ֆրանսիայի հետ»,-ասել է նախարարը։

Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել արդյունեավետ և հաջողված համագործակցության համար` նշելով, որ ամուր հիմքեր կան հետագա լհամատեղ աշխատանքնը խորացնելու  և ընդլայնելու արգասաբեր առաջընթաց ունենալու համար։  Դեսպանը կարևորել է հատկապես ոչ վարակիչ հիվանդություների կանխարգելումը` այդ ծրագրերից առանձնացնելով ծխելու դեմ պայքարը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանից փորձագետներ հրավիրելու` ֆրանսիական փորձին տեգղում ծանոթանալու համար։

Լևոն Ալթունյանն առաջարկել է մինչև փորձագետների Ֆրանսիա մեկնելը, նախարարությանը տրամադրվեն օրենսդրական կարգավորումները, որպեսզի հայ մասնագետներն այնտեղ հնարավորություն ունենան երկխոսության։

Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է մնում Հայաստանում Գյուստավ Ռուսսի ինստիտուտի ներկայացուցչությունն ուննենալու ծրագիրը և այդ նպատակով շուտով ֆրանսիական երկրորդ խումբը կայցելի Հայաստան։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև երկու երկրի բժշկական կենտրոնների ուղղակի համագործակցության  հնարավորությունների ընդլայնմանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ նոր դեսպանին տեղեկացրել է փոփոխհամագործակցության արդյունքների մասին և վստահեցրել, որ  միայն առաջընթաց կապահովվի։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին