Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Գեղարքունիքի մարզում սկսվել է վայրի պտուղների բերքահավաքը

     Գեղարքունիքի մարզում արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է մասուրի եւ վայրի տանձի, 1 շաբաթ՝ չիչխանի բերքահավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը, նախնական ուսումնասիրության համաձայն, բերքահավաքի աշխատանքներում ընդգրկված են ամենատարբեր համայնքներ ներկայացնող ավելի քան 1000 ընտանիքներ: Հավաքված մասուրը եւ չիչխանը, ընտանիքների սննդի կարիքները բավարարելուց բացի, հանվում են վաճառքի, իսկ ահա վայրի տանձը հիմնականում հավաքվում է օղեթորման նպատակով, որը նույնպես վաճառվում է՝ եկամտի լրացուցիչ աղբյուր հանդիսանալով շատ ընտանիքների համար: «Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում բնակվող հազարից ավելի ընտանիքներ զբաղվում են վայրի պտուղների բերքահավաքով՝ հայթայթելով եկամտի լրացուցիչ աղբյուրներ: Բերքահավաքում ընդգրկվում են նաեւ անչափահաս երեխաներ, եւ դա գովելի է, որ նրանք այս տարիքից մասնակցում են իրենց ընտանիքների եկամուտների ավելացմանը: Մոտավոր հաշվարկներով եւ նախորդ տարիների ուսումնասիրությունները հիմք ընդունելով՝ մարզում հավաքվում է մի քանի տասնյակ տոննա մասուր, մի քանի հարյուր տոննա չիչխան եւ վայրի տանձ: Վայրի պտուղների բերքահավաքից որոշակիորեն օգտվում են նաեւ վերավաճառողները:

    Իհարկե, շատ լավ է, որ տարեցտարի վայրի պտուղների բերքահավաքին մասնակցում են ավելի շատ ընտանիքիներ, որոնց սոցիալական վիճակը որոշակիորեն մեղմվում կամ բարելավվում է, սակայն ժամանակն է, որ տարերային բերքահավաքին փոխարինելու գա կանոնավոր, արդյունագործական հենքի վրա կազմավորված գործունեությունը: Այդ դեպքում ավելի շահավետ աշխատանք կլինի, շահառուների քանակի ավելացում կունենանք, ավելի մաքուր ու փաթեթավորվող, որակյալ ապրանք կառաջարկվի գնորդին: Հարկավոր է բացատրական եւ ուսուցողական աշխատանք տանել նաեւ վայրի պտղատու ծառերը չվնասելու ուղղությամբ»,-ներկայացրեց Հակոբ Բադալյանը:

     «Արմենպրես»-ի հարցումների համաձայն՝ շուկայում մասուրը վաճառվում է 500, չիչխանը՝ 700 դրամով:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին