Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Մեծ Բրիտանիան աջակցում է ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

     Մեծ Բրիտանիան լիարժեք աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ընթացքում այս մասին հայտարարեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Ալան Դանքընը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին։

   «Մենք հակամարտող կողմերին խրախուսում ենք ակտիվորեն ներգրավվել բանակցային գործընթացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դանքընը:

     Նա հավելեց, որ հակամարտության կարգավորումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ահռելի տնտեսական առաջընթացի և կայունության:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին