Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Հերացու փողոցում բեռնատար է շրջվել. վարորդը տեղում զոհվել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ նախնական տվյալներով «Volvo» մակնիշի 34 CO 003 պետհամարանիշի կցորդիչով բեռնատարը Հերացի և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել է թունելի պատին, ինչի հետևանքով վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Ա.-ը տեղում զոհվել է:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ա.-ի դին:

Պատահարի հետևանքով սեպտեմբերի 27-ին առավոտյան ժամերից խցանված է Ավան և Նոր Նորք վարչակն շրջաններից դեպի Հերացի իջնող Մյասնիկյան պողոտան: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին