«Երևան օփեն» շախմատային երկրորդ միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Կարեն Գրիգորյանն է: Նա ունի 7 միավոր: 6,5-ական միավոր ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Ամին Թաբաթաբեյը և Հովհաննես Գաբուզյանը:
Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: Այն կկայանա սեպտեմբերի 27-ին:






