Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Սպասվող լրահոս

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

/>ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստանում է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։ Նա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին: Այսօր` սեպտեմբերի 27-ին, նախատեսված են նաև Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կհանդիպի լրագրողների հետ: Նա կներկայացնի նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփումը:

Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքի շնորհանդեսը: Ներկա կլինի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ինչպես նաև մտավորականներ, հյուրեր Հայաստանից եւ Սիրիայից:

ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի Եվրոպական ծրագրերում Հայաստանի և Սփյուռքի գիտնականների միջև համագործակցության խթանմանն ուղղված աշխատաժողով: Կմասնակցեն Եվրահանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ, հայազգի գիտնականներ Գերմանիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից և Նորվեգիայից, Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներից, համալսարաններից, ձեռնարկություններից:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կմեկնարկի «Մեծամորյան ընթերցումներ I» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է Հին Մերձավոր Արևելքի բրոնզի-երկաթի պարբերաշրջանների ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից մեկի՝ Մեծամորի 2016 թ. դաշտային հետազոտությունների և պեղումների արդյունքներին: Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի Դաշնության, Իտալիայի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 30 մասնագետներ: 

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովը: Այս տարի «ԱրմԹեք» համաժողովը նվիրված կլինի կիբերանվտանգության ոլորտին: Նախատեսվում է, որ «ԱրմԹեք՛17»-ը կներգրավի ավելի քան 200 մասնակից, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:

Լրագրողների հետ կհանդիպի քրդագետ Կարեն Հովհաննիսյանը: Նա կներկայացնի իր վերլուծությունները  Իարքյան Քրդստանի անկախության հանրաքվեի մասին` անդրադառնալով տարածշրջանային զարգացումներին: 

«Նարեկացի» արվեստի միությունում նախատեսված է հանդիպում կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի հետ: Հանդիպման ընթացքում կցուցադրվի նաև «ՄՈՏՈՐ… ՍՏՈՊ…» ըստ Վիգեն Չալդրանյանի» ֆիլմը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին