Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Սուրեն Կարայանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեսպանն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած գերատեսչությանը, քանի որ միշտ ականջալուր եք եղել ֆրանսիացի ներդրողների և գործարարների խնդիրներին և աջակցել նրանց։ Հրաժեշտից առաջ անպայման ցանկանում էի Ձեզ հետ հանդիպել»։

Նախարարը և դեսպանը քննարկել են վերջին շրջանում հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հաջողված նախագծերը, այդ թվում՝«Բիզնես ֆրանսի» նախաձեռնած ծրագրերը, Ֆրանսիական զարգացման գործակալության հետ փոխգործակցությունը և մի շարք մասնավոր ծրագրեր՝ ընգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառության ծավալներին։ Կողմերը հաստատել են, որ դրանց ավելացման շուրջ պետք է մեկտեղեն ջանքերը։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման և, մասնավորապես, տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում ունեցած դերակատարության համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին