Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Երևանում անցկացվել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի 24-րդ հանդիպումը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության հրավերով՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (ԻԿԱՕ) Երևանում անցկացրել է Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի (Air Traffic Management Group East (ATMGE)) 24-րդ հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, ինչպես նաև՝ հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գալուստ Պողոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին և հյուրերին, նշել է. «ԻԿԱՕ-ն, հանդիսանալով անվտանգ թռիչքների հիմք, մշտապես համագործակցում է բոլոր գործընկերների հետ՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության արդյունավետության բարձրացման նպատակով»:

Օդային երթևեկության կազմակերպման արևելյան խմբի հանդիպման հիմնական նպատակն է բարձրացնել Օդային երթևեկության կազմակերպման անվտանգության մակարդակը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են ոլորտի առկա խնդիրները, մշակվել են նոր մոտեցումներ և գաղափարներ, ինչպես նաև՝ աերոնավիգացիոն ծառայություններ մատուցողներն իրենց փորձը կիսել են մասնակից երկրների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների փորձագետների հետ:

Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունն ԻԿԱՕ-ի անդամ է դեռևս 1992 թվականից:

Հավելենք նաև, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիան գերազանց ցուցանիշներով անցել է կազմակերպության կողմից սահմանված թռիչքային անվտանգության վերահսկողությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին