Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Արոնյանը հաղթանակ տոնեց թայ-բրեյքի առաջին պարտիայում

    Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց թայ-բրեյքի առաջին պարտիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության թայ-բրեյքում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գերազանցեց Դին Լիժենին: Րոպեներ անց գրոսմայստերները կխաղան ևս մեկ պարտիա, որտեղ Արոնյանը կլինի սև խաղաքարերով:

     Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյան իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-ից 28 Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին