Ուրբաթ, 30. 01. 2026

spot_img

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԹ արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարարին

 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի եւ այդ հարցում լավագույն փորձ է հանդիսացել նաեւ Մեծ Բրիտանիայի անցած ճանապարհը: Արա Բաբլոյանը, ընդգծելով Միացյալ Թագավորության դեսպանության հետ նպաստավոր համագործակցությունը, կարեւորել է դեսպանի կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սըր Ալան Դանքընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը, խորհրդարանականների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը: Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս Եվրոպական միությունից, բայց ոչ երբեք Եվրոպայից:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին